Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Լավ ընդդիմությունը սրանց հեռացնել կարողացող ընդդիմությունն է

Լավ ընդդիմությունը սրանց հեռացնել կարողացող ընդդիմությունն է
19.03.2025 | 12:49

Ինչու՞ եք զարմանում, որ այսօր կան ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում ընդդիմությանը: Դա ունի շատ պարզ բացատրություն, այդ մարդկանց գլխավոր ակնկալիքն ընդդիմությունից այն է, որ վերջինս պետք է սրանց իշխանությունից հեռացնի և իրականացնի իշխանափոխություն: Քանի դեռ դա չի իրականացվել, բնականաբար, դժգոհողներն ավելի շատանալու են: Ի դեպ, այդ դժգոհողները միայն «դիվաններին նստած» ստատուս գրողները չեն, ինչպես որոշ ընդդիմադիր ուժեր փորձում են ներկայացնել: Բավական մեծ տոկոս են կազմում մարդիկ, որոնք պայքարել են սրանց դեմ՝ շարժումներին են մասնակցել, ակտիվ են եղել: Այդ մարդկանց վրա մուննաթ գալո՞վ եք որոշել շահել նրանց համակրանքը: 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո, կարող ընդդիմություն ունենալու պարագայում, սրանք պետք է իշխանության չմնային: Եվ դրա համար, այո՛, պատասխանատու է ընդդիմությունը: Ու որպեսզի ինձ չմեղադրեն, որ ձևակերպումներս ընդհանրական են, և ամեն ինչ լցնում եմ общий котел, ավելացնեմ, որ այդ պատասխանատվության չափը ուղիղ համեմատական է ընդդիմադիր ուժերի ունեցած ռեսուրսներին: Այսինքն, որքան մեծ է այդ ռեսուրսը, այնքան մեծ է պատասխանատվությունը: Ոչ ոք պարտավոր չէ ձեր համակիրը լինել, եթե դուք չեք իրականացնում իր սպասելիքները:

Հուսով եմ՝ այս գրառումը կարդալուց հետո ինձ ոչ ոք չի ասելու՝ մենք չենք կարում, դու արա: Նախ, ես ինչ կարողանում եմ, անում եմ, երկրորդն էլ, եթե տեսնեք, որ հնարավորություններս մեծանում են, և արդեն ավելի շատ բան եմ կարողանում անել, կարծում եմ, սկսելու եք խոչընդոտել:

Գրառումը կավարտեմ տողերով, որոնք ասել եմ դեռ 5 տարի առաջ: Լավ ընդդիմությունը սրանց հեռացնել կարողացող ընդդիմությունն է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4493

Մեկնաբանություններ